Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ռիգայից առաջ Ռուսաստանն անհանգիստ շարժումներ է անում

Ռիգայից առաջ Ռուսաստանն  անհանգիստ շարժումներ է անում
19.05.2015 | 00:54

Էլեկտրաէներգիայի թանկացումը կդառնա՞ պայքարի լակմուս, որ կրկին քով քովի կբերի «հովվին» կորցրած ընդդիմադիր «հոտը»: Թե՞ կուզենան լավ, կստացվի` ինչպես միշտ:
Խնդիրն իսկապես նուրբ է, քանզի էլեկտրաէներգիայի թանկացումը դիպչելու է բոլորի գրպանին, հետևաբար` սրտին, հետևաբար` ենթագիտակցությանը: Արդյո՞ք հեղափոխության «կորիֆեյները», որոնք այս պահին թե՛ դրսի, թե՛ ներսի «ծագում» ունեն, կկարողանան, ի վերջո, ազդել հայոց ընդհանրական ենթագիտակցության վրա, տանել հային Մայդան, այնտեղից էլ` քաոսի վրայով դեպ ցանկալի իշխանափոխություն, որի մատրիցան ոչ այնքան էլեկտրականության թանկացումը, որքան սահմանադրական բարեփոխումները կլինեն: Քանզի սահմանադրականը, անշուշտ, ահավոր է «ցավեցնում» ներքին խաղացողներին, որոնք այս մարտը մի քանի ռաունդ տանուլ են տվել ու հիմա կփորձեն ռևանշի հասնել: Սակայն իրական խաղացողները, առաջին հերթին Ռուսաստանը, որի անունից հանդես են գալիս ռևանշիստները և ասում` Ռուսաստանն «ահավոր» դեմ է սահմանադրական փոփոխություններին, ավելին` «գաղտնաբար» շշնջում են լրագրողներիս ականջին, թե էլեկտրաէներգիայի թանկացումը հենց այս փուլում, հենց այդ ձևով ամենևին պատահական չէ, քանզի Ռուսաստանը փորձում է այդպիսով «սանձել» Ռիգա բանակցությունների մեկնող, Արևմուտքի հետ ջերմեռանդ «նստող-վեր կացող» հայոց մելիք-ադամյանականներին:
Բանականության «որոմ» ռևանշիստների ասածներում կա, սակայն խնդիրն այս պարագայում առնչվում է ոչ այնքան Արևմուտքի հետ հայաստանյան խաղերին, որքան ղարաբաղյան խնդրի վրա արևմտյան «ձեռնադրմանը». Արևմուտքն ամեն կերպ փորձում է ցույց տալ, ապացուցել Ռուսաստանին, որ վերջինս միակ խաղացողը չէ ղարաբաղյան խնդրում, որքան էլ իր արագ արձագանքման զորքերը բերի բարձր պատրաստվածության: Եվ այդ առումով, այո, Ռուսաստանը, կարող է Հայաստանում ոչ միայն քաոսի, այլև ներքին լարվածության «համակիրը» լինել ու «համակիրներ» փնտրել:
Եվ այնուհանդերձ, էս գլխից կանխենք տեղական «ծագումնաբաններին», բոլոր կարգի համակիրներին ու ասենք:
Ո՛չ, չի լինի մեզանում հեղափոխություն:
Մեկ «բայց»-ով, որն էլ աշխարհաքաղաքական ֆորս-մաժորն է: Սա «խցկվելու» ինչ-ինչ լուսանցք կարող է ստեղծել «հեղափոխականների» և այս ֆորս-մաժորը սեփական նպատակներին ծառայեցնելու համար: Սակայն, գոնե այս պահին, նման ֆորս-մաժորի հեռանկար չկա. Իրանը պատրաստվում է Արևմուտքի հետ «մեծ համաձայնագրի», որքան էլ նրան դուր չգան Եմենում Սաուդյան Արաբիայի քայլերը: Թուրքիան հունիսի յոթի խորհրդարանական ընտրություններին է պատրաստվում, դրանից հետո էլ կառավարության ձևավորման հոգսը կծանրանա նրա սրտին, Ադրբեջանը պատրաստվում է Եվրոպական օլիմպիական խաղերին:
ՈՒ այս ամենի ամբողջությունը հնարավորություն կտա հայոց իշխողներին սահմանադրական բարեփոխումներն անցկացնելու Մելիք-Ադամյան փողոցով, էլեկտրաէներգիայի թանկացումը` բոլորի գրպաններով:
Չի լինի հեղափոխություն նաև մեկ այլ պարզ պատճառով. Ռուսաստանը ևս փորձում է որոշակի «սանդղակ» գտնել Արևմուտք-ԱՄՆ-ի հետ: Եվ վերջին` Քերի-Պուտին հանդիպումը, տիկին Նուլանդի երեկվա այցը Մոսկվա, ինչ-ինչ պայմավորվածությունների մասին լուրերը դրա վառ ապացույցն են: Քանզի չի կարող Ռուսաստանը հավերժ բզին ձեռքով խփել. «անդամահատման» հարց մեջտեղ կգա:
Հետևաբար, մեր «հեղափոխական-ընդդիմադիրները»` Ռուսաստանին կամ Ամերիկային ձեռքները պարզած, կպտտվեն Երևանի փողոցներով, մի քիչ ռեպ կպարեն ու կգնան տուն… թեյ խմելու:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1852

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ